close
Եղանակը Երևանում
17 Դեկտեմբերի 2018
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկրում ստեղծված է խիստ լարված մթնոլորտ. ՄԻՊ-ի կոչը

Քաղաքական

21 Ապրիլի 2018, 12:55
 Երկրում ստեղծված է խիստ լարված մթնոլորտ. ՄԻՊ-ի կոչը

Երկրում ստեղծված է լարված մթնոլորտ: Սոցիալական ցանցերի ու մյուս հրապարակումների շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են ատելության խոսքի ու բռնության, այդ թվում՝ զենքի միջոցով հարցեր լուծելու կոչերի ակնհայտ աճի մասին: Սա խիստ անթույլատրելի է, քանի որ ավելի է լարում իրավիճակը:

Շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են լրատվամիջոցների հրապարակումների ներքո արվող գրառումներով ու մեկնաբանություններով իրականացվում է բռնության ու անհանդուրժողականության քարոզչություն: Սրան ավելանում են նաև հաճախակի դարձող բռնության դեպքերը: Հատկապես մտահոգիչ են սոցիալական ցանցերում Ոստիկանության գործողությունները նկարագրող նյութերի ներքո հայտնված մեկնաբանությունները, որոնցով արվում են Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ  առանձին դեպքերում նրանց կյանքից զրկելու կոչեր:

Ստեղծված իրավիճակում անընդունելի են նաև պետության կարևորագույն գործառույթներ իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձանց ավտոմեքենաների շրջափակումները:

Զգալիորեն աճել են ահազանգերը, որոնք վերաբերում են երեխաների իրավունքների խախտումներին: Պետք է ապահովել նաև երեխաների խիստ պաշտպանվածությունն ու անվտանգությունը՝ ելնելով նրանց լավագույն շահի սկզբունքից:

Այսպիսի իրավիճակը հղի է մարդու իրավունքների լուրջ խախտումների սպառնալիքով, ինչպես նաև այդ խախտումները կանխարգելելու խոչընդոտների վտանգով:

Ստեղծված պայմաններում բոլորիս պարտքն է գործադրել բոլոր ջանքերը իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Ուստի, կոչ եմ անում գործընթացի բոլոր մասնակիցներին ցուցաբերել հանդուրժողականություն ու պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ մթնոլորտը լարող և բռնության դեպքերի վտանգ ստեղծող գործողություններից:

Ողջունելի են բոլոր այն կոչերն ու հորդորները, որոնք ուղղված են ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծմանը:

Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

 

Սուրբ Մինաս եկեղեցու ուխտի օր
16 Դեկտեմբերի 2018, 20:15 Սուրբ Մինաս եկեղեցու ուխտի օր
Վարպետ Մեսրոպի կտակը
16 Դեկտեմբերի 2018, 19:38 Վարպետ Մեսրոպի կտակը
7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica