close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2018
+2°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունը անհրաժեշտ պահի կարող է ցրել հավաքը հատուկ միջոցների կիրառմամբ

Իրավունք

20 Ապրիլի 2018, 19:15
 Ոստիկանությունը անհրաժեշտ պահի կարող է ցրել հավաքը հատուկ միջոցների կիրառմամբ

Տևական ժամանակ ՀՀ ոստիկանությունը, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի տառին և ոգուն համապատասխան, հանդուրժողականություն է ցուցաբերում մայրաքաղաքում իրականացվող անօրինական հավաքների կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ: Այդուհանդերձ, անտեսելով դեռևս ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության կողմից կայացված՝ Երևան քաղաքի կենտրոնում կազմակերպվող ապօրինի հավաքները դադարեցնելու մասին որոշումը, ինչպես նաև հաջորդող օրերին զգոնության և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում մնալու վերաբերյալ բազմաթիվ կոչերը՝ հավաքների կազմակերպիչները շարունակում են իրենց հայտարարություններով և գործողություններով սրել իրավիճակը:

Հավաքի կազմակերպիչները մասնակիցներին սադրում են հակաիրավական տարբեր քայլերի, որոնք միտված են հավաքի մասնակիցների և ոստիկանության ծառայողների միջև բախումների հրահրմանը: Նրանց կողմից հնչեցված կոչերն ու կատարված «անակնկալ» գործողությունների դիմելու որոշումներն արդեն իսկ բազմիցս հանգեցրել են զանգվածային անկարգությունների, լրջորեն խոչընդոտել այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունությանը, վտանգի տակ դրել քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հասարակական անվտանգությունը՝ հանգեցնելով անձանց հիմնական իրավունքների և հանրային շահերի անհամաչափ սահմանափակման: Ընդ որում, բոլորի համար ակնհայտ են կազմակերպիչների քողարկված կոչերը կամ քայլերը, առանձին դեպքերում ընդհատակից գործելը, և այդ պարզունակ տակտիկական մանևրումները կազմակերպիչներին չեն ազատում պատասխանատվությունից:

Վերոգրյալից ելնելով՝ ևս մեկ անգամ զգուշացնում ենք, որ նշվածը իրավունք է վերապահում ՀՀ ոստիկանությանը ցանկացած անհրաժեշտ պահի համաչափ գործողություններով, ընդհուպ հատուկ միջոցների կիրառմամբ, ցրելու հավաքը, որոնց բոլոր հետևանքների լիարժեք պատասխանատվությունը կրելու են կազմակերպիչները: Խաղաղ հավաքների սկզբունքին հավատարիմ քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել սադրանքներին, զերծ մնալ հակաիրավական գործողություններից, իսկ այն անձանց, որոնց անչափահաս զավակները մասկանցում են ապօրինի հավաքներին, միջոցներ ձեռնարկել վերջիններիս հեռացնելու հավաքներից՝ անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով: Լրագողներին կրկին անգամ հորդորում ենք, անվտանգության նկատառումներից ելնելով, իրենց մասնագիտական գործունեոթյունն իրականացնել հավաքի վայրից ողջամիտ հեռավորության վրա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica