close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացված առանձնատնից. Aysor.am

Քաղաքական

19 Ապրիլի 2018, 17:55
 Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացված առանձնատնից. Aysor.am

Aysor.am-ը հայտնում է, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից։

«Հիմա հանրապետության երրորդ նախագահի բնակարանի խնդիրը լուծելու ժամանակը չէ։ Շնորհակալություն, կառավարության հարգելի' անդամներ, բայց այդ հարցին կարող եք անդրադառնալ, երբ այս բազկաթոռին նստած կլինի ուրիշ վարչապետ», - կառավարության նիստում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Կայքը հիշեցնում է, որ կառավարության այդ որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակության շրջանում։ Խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցւթյան պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին, թե ինչու է այդ առանձնատունը տրամադրվել Սերժ Սարգսյանին, նա պատասխանել էր. «Այդ իրավունքից օգտվել են նախորդ երկու նախագահները: Ես էլ եմ օգտվել: Եթե օրենքով չի հասնում՝ կարող եմ հետ վերադարձնել: Բայց եթե հասնում է, կարող եք շնորհավորել, որովհետև, բոլոր դեպքերում, ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica