close
Եղանակը Երևանում
16 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Փտր 2019
USD1487.51
GBP1624.60
EUR1550.11
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Սպորտ

19 Ապրիլի 2018, 10:58
 Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Իտալիայի Ռոզետտո դե ալ Բրուցցի քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած` Հայաստանի 3 ներկայացուցիչներն էլ հաղթանակ տարան:

64 կգ քաշային կարգում Բենիկ Նիկողոսյանը բացահայտ առավելությամբ հաղթեց Սլովակիայի ներկայացուցչին: 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթեց բոսնիացի, իսկ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը՝ թուրք մարզիկին:

Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը հանդես է գալիս 10 մարզիկով, 9 տղա եւ 1 աղջիկ: Այսպիսին է երիտասարդական հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում` 49 կգ քաշային Սեյրան Եղիկյան, 52 կգ քաշային Արթուր Բազեյան, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյան, 60 կգ քաշային Արմեն Ալոյան, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյան, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյան, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյան, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյան, գերծանր քաշային Սարգիս Պողոսյան , 51 կգ քաշային Կարինե Սարգսյան:

Սպասվում են տեղումներ. ԱԻՆ
15 Փետրվարի 2019, 17:58 Սպասվում են տեղումներ. ԱԻՆ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica