close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2018
+18°
+22°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2018
USD1483.26
GBP1651.77
EUR1569.28
RUB17.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սկսում ենք գյուղերից ու փոքր քաղաքներից. Փաշինյանը ներկայացրեց իր առաջարկը

Քաղաքական

18 Ապրիլի 2018, 21:48
 Սկսում ենք գյուղերից ու փոքր քաղաքներից. Փաշինյանը ներկայացրեց իր առաջարկը

Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Իր այսօրվա ելույթում նա անդրադարձավ թավշյա ժողովրդական հեղափոխության ընթացքին: Դրա գրավականը, ըստ Փաշինյանի, պետք է լինի կոնկրետ գործողությունը:

«Սկսում ենք գյուղերից ու փոքր քաղաքներից»,- ասաց Փաշինյանը` կոչ անելով փոքր քաղաքների ու գյուղերի բնակիչներին, որ ճնշում գործադրեն իրենց գյուղապետերի, վարչական շրջանների ղեկավարների վրա, որպեսզի նրանք հանդես գան թավշյա հեղափոխությանը աջակցելու դիրքերից` ամրագրելով դրանք պաշտոնական հայտարարություններով:  

Նրա մյուս առաջարկը հետևյալն էր, որ գերատեսչությունների շենքեր մուտք գործելիս ցուցարարները միջանցքներում ու սենյակներում սկսեն նստացույց:

Անդրադառնալով հավաքներին անչափահասների մասնակցության փաստին, Փաշինյանը հայտարարեց, որ հավաքների ազատության մասին օրենքը որևէ կերպ չի սահմանափակում անչափահասների մասնակցությունը հավաքներին: Հանրահավաքի մասնակիցները երթով, կոչերով շարժվեցին  Բաղրամյան պողոտա՝ երկկողմանի փակելով նաև Մաշտոցի պողոտան:

Մերկելին դատի են տվել
19 Մայիսի 2018, 13:30 Մերկելին դատի են տվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica