close
Եղանակը Երևանում
22 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին

Արցախ

17 Ապրիլի 2018, 20:42
 Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Դուք կանեք հնարավորը Մայր Հայաստանի և Արցախի զարգացման ու զորացման, մեր ժողովրդի պաշտպանունակության ամրապնդման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման, համազգային խնդիրների լուծման ուղղությամբ: 

Վստահ եմ, որովհետև Դուք պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր ունեն քաղաքական ու պետական գործչի մեծ փորձ ու գիտելիքներ, մեր երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում անմնացորդ ծառայել եք հայոց պետականաշինության, մեր հաղթանակների ու հաջողությունների կերտման գործին:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք՝ Ձեր պատասխանատու առաքելության իրականացման ճանապարհին»:
Բիգ Բենը կփոխի գույնը
22 Մարտի 2019, 13:34 Բիգ Բենը կփոխի գույնը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica