close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+25°
+25°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.37
GBP1636.68
EUR1563.47
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

1 շաբաթում գրանցվել 51 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 64 մարդ

Հասարակություն

16 Ապրիլի 2018, 19:40
 1 շաբաթում գրանցվել  51 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 64 մարդ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 287 դեպք, որից 143-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 115 կենցաղային կանչ, 65 հրդեհ, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 64 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 5 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 7 տրանսպորտային միջոց: 

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 6 դեպք, որի հետևանքով տուժել է 13 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica