close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+23°
+25°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.37
GBP1636.68
EUR1563.47
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մրցակցային համակարգին փոխարինելու է համագործակցայինը

Հասարակություն

16 Ապրիլի 2018, 17:43
 Մրցակցային համակարգին փոխարինելու է համագործակցայինը

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է «Կրթություն և մասնագետ․ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով երկօրյա միջազգային ֆորումը, որը կազմակերպել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը։ Ֆորումի մասնակիցներին ողջունել է  ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը: Նա նշել է, որ մասնագիտական կրթության զարգացման և որակի համակարգերը ողջ աշխարհում արժեհամակարգային փոփոխությունների փուլում են գտնվում. « 21-րդ դարն իր հետ բերում է արժեքային դինամիկ փոփոխություններ և կրթության համակարգը դրան արձագանքելու պատրաստի դեղատոմսեր չունի: Նախորդ դարաշրջանում ձևավորված մրցակցային համակարգին փոխարիենլու է գալիս համագործակցային համակարգը, որի հիմքում ոչ թե մրցակցության միջոցով բոլոր ասպարեզներում լավագույնին և ուժեղին գտնելու սկզբունքն է, այլ նույն նպատակի համար քայլեր ձեռնարկողների ներուժի համախմբման, ռեսուրսների կենտրոնացման և հզորացման գաղափարը: Սա մեզ համար լավ հնարավորություն է. լինելով փոքր երկիր պետք է կարողանանք ստեղծել բաց պլատֆորմ և Հայաստանը դիտել որպես մեկ միասնական գիտակրթական տարածք, որտեղ յուրաքանչյուրը ստեղծելով արժեք՝ օգնում է նաև մյուս հաստատությանը՝ ցանցային համալսարանի ձևաչափով համագործակցելով նրանց հետ»:

ԿԳ նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ շրջանառության փուլում գտնվող «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծով որակի ապահովման լուրջ մեխանիզմներ են նախատեսվում. «Օրինագծի հանրային քննարկումների ժամանակ որակի ապահովման հարցերը բավարար հանրային հնչողության չստացան: Ցավոք, հանրային ուշադրությունը կենտրոնացավ ավելի երկրորդական հարցերի վրա: Մինչդեռ նախագծով արմատապես փոխվում են կրթության որակի ապհովման նախկին պատկերացումները, մասնավորապես, խնդիր է դրվում ինստիտուցիոնալ հավատարմագրումից անցում կատարել ծրագրային հավատարմագրման, որն ենթադրում է մասնագիտական մեծ աշխատանք: Նախագծով մագիստրոսական և ասպիրանտական կրթության ծրագրերում օտար լեզվով մասնագիտական դասընթացների պահանջ է դրվում:  Սրանք լուրջ քայլեր են գիտության զարգացման և բարձրագույն կրթության հեղինակությունը վերականգնելու ուղղությամբ»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

 Նշենք, որ որակի ապահովման շահակիցների 8-րդ ֆորումին մասնակցում են ՀՀ կրթության ոլորտի ներկայացուցիներ, փորձագետներ Միացյալ Թագավորությունից և Նիդեռլանդներից:

Գորիսում տուն է այրվել
17 Հուլիսի 2018, 23:26 Գորիսում տուն է այրվել
Արդեն ուշանում էինք
17 Հուլիսի 2018, 21:24 Արդեն ուշանում էինք

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica