close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը հիվանդանոցից դուրս է գրվել և գնում է Բաղրամյան պողոտա

Քաղաքական

16 Ապրիլի 2018, 17:30
 Փաշինյանը հիվանդանոցից դուրս է գրվել և գնում է Բաղրամյան պողոտա

Նիկոլ Փաշինյանը, «Նաիրի» ԲԿ-ում խոսելով լրագրողների հետ, ասաց, որ լուրջ վնասվածքներ չունի: «Ձեռքերս են կարել, ոչ մի լուրջ բան չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է աչքի տակի կապտուկներին, Փաշինյանն ասաց, որ վնասվածքը բեկորային չէ: Նրա խոսքով` ձայնային նռնակի ալիքից է առաջացել:

Փաշինյանը վիրավոր ակտիվիստներին առողջություն մաղթեց: «Մենք ամուր կամքով մեր օրակարգը պետք է առաջ տանենք: Ես իմացա, որ ոստիկանությանը չի հաջողվել ցրել ցույցի մասնակիցներին, և հպարտ եմ դրա համար»,- ասաց նա:

Անդրադառնալով վիրավոր ոստիկաններին` Փաշինյանն ասաց, որ դա ձայնային նռնակների արդյունքում է, և որ դրանք շատ վտանգավոր են: «Հպարտ եմ, որ ցույցի մասնակիցները հակագործողություն չեն իրականացրել: Բոլոր ոստիկանների հանդեպ եղբայրական վերաբերմունք ունեմ, ոստիկաններն են իրենց մեքենայով տեղափոխել ինձ այստեղ, հարգանքով եմ վերաբերվում նրանց»,- ասաց նա:

Իսկ թե ինչպե՞ս է ստացել վնասվածքները, Փաշինյանը հայտնեց, որ փշալարերով փակել են իր` աշխատանքի գնալու ճանապարհը, ինչը փորձել է ճեղքել:

Նշենք, որ Փաշինյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ գնում է Բաղրամյան պողոտա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica