close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2018
+13°
+18°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2018
USD1484.35
GBP1629.32
EUR1556.13
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի ոստիկանությունը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում ընդդիմության ակցիաների դեմ

Տարածաշրջան

16 Ապրիլի 2018, 16:55
 Թուրքիայի ոստիկանությունը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում ընդդիմության ակցիաների դեմ

Թուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում համապատասխան միջոցներ են ձեռնարկել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP-ԺՀԿ) կողմից իրականացվելիք բողոքի ակցիաների դեմ. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Միջանկյալ նշենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը որոշում կայացրեց երկարաձգել արտակարգ դրությունը, ընդդիմությունը որոշել է ողջ երկրում բողոքի միջոցառումներ կազմակերպել, մասնավորապես՝ նստացույցեր:

ԺՀԿ-ի  Ստամբուլի գրասենյակը հաղորդում է, որ  քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակում կուսակցության պատգամավորների և անդամների մասնակցությամբ պետք է նստացույց լիներ։ Բայց ոստիկանությունն արդեն հրապարակի մի մասը փակել է։ Իսկ Ստամբուլի կենտրոնական Իսթիգլալ պողոտայի դիմաց և Գեզի զբոսայգում տեղակայվել են մեծ թվով ոստիկանական ուժեր:

Ես ազգայնական եմ. Թրամփ
23 Հոկտեմբերի 2018, 11:54 Ես ազգայնական եմ. Թրամփ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica