close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2018
+20°
+22°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2018
USD1480.99
GBP1682.62
EUR1594.84
RUB17.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական շարքը. արցունքաբեր գազ կիրառվեց

Քաղաքական

16 Ապրիլի 2018, 15:35
 Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական շարքը. արցունքաբեր գազ կիրառվեց

Այս պահին շարունակում է փակված մնալ Բաղրամյան պողոտան:  Փաշինյանի գլխավորությամբ` ցուցարարների մի մասը փորձում է շարժվել Ազգային ժողով:

ԱԺ գնալու ճանապարհին երկխոսություն ծավալվեց Փաշինյանի և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև: Օսիպյանը, դիմելով Փաշինյանին, ասաց, որ եթե անցնելու են միայն պատգամավորները, ապա ինքը կուղեկցի:

«Ես եմ որոշում ,թե ինչպես գնամ աշխատանքի: Ես կգնամ լրագրողների և քաղաքացիների հետ: Քաղաքացիներն ինձ են դիմել, ես պետք է նրանց ընդունեմ»,- ասաց Փաշինյանը:

Օսիպյանն էլ նշեց, թե կարծում էր` Փաշինյանը բախումներ չի ցանկանում: «Եթե գնում եք աշխատանքի, ես Ձեզ և ձեր խմբակցության պատգամավորներին կուղեկցեմ: Ինքներդ դեմ եք սադրիչ գործողություններին, հիմա մեզ պետք է տրորեք, անցնե՞ք, պատնեշը չի բացվելու»,- ասաց նա` հավելելով, թե Փաշինյանը ցանկանում է անկառավարելի իրավիճակ ստեղծել:

Փաշինյանն էլ արձագանքեց, թե իրենք բախումների չեն գնալու: «Մենք այստեղից կանցնենք, ես ԱԺ պատգամավոր եմ»,- ասաց նա:

Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատնեշը: Ոստիկանները փշալարեր են անցկացրել այս պահին: Փաշինյանը և ցուցարարները փորձում են անցնել փշալարերի վրայով: Ոստիկաններն արցունքաբեր գազ կիրառեցին:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica