Ռուսաստանը Սիրիա է ուղարկել «Օրսկ» դեսանտային նավը
Աշխարհ

Ռուսաստանը Սիրիա է ուղարկել մեծ «Օրսկ» դեսանտային նավը. հայտնում է Интерфакс-ը:
Այդ մասին են գրում տեղական ինտերնետային պորտալները, որոնք հրապարակում են լուսանկարներ, որոնցում երևում է`ինչպես է այն անցնում Բոսֆորը:
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` նավը շարժվում է դեպի սիրիական Տարտուս նավահանգիստը և լավ բեռնված է:
Նշենք, որ Սիրիայի շուրջ իրավիճակն ավելի է լարվել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հրթիռակոծությունից հետո: