close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+20°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանը Известия-ին տված հարցազրույցում խոսել է ԼՂ հակամարտության մասին

Արցախ

16 Ապրիլի 2018, 13:00
 Սերժ Սարգսյանը Известия-ին տված հարցազրույցում խոսել է ԼՂ հակամարտության մասին

ՀՀ  3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Известия-ին, որում, այլ հարցերի հետ մեկտեղ, անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը:

Նրա խոսքով` 2014 թվականից սկսած` Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը:

Սարգսյանը նշել է, որ 2016-ին ադրբեջանական կողմը, տապալվելով բանակցային գործընթացում,  լայնածավալ ագրեսիա սկսեց ԼՂՀ-ի դեմ, սակայն չկարողացավ կարևոր խնդիր լուծել: Այդ դեպքերից հետո, ըստ նրա, կայացան մի քանի գագաթաժողովներ, պայմանավորվածություն ձեռք բերվեց հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ստեղծման մասին, սակայն ադրբեջանական կողմը, վերադառնալով Բաքու, չկատարեց պայմանավորվածությունները:

«Դեռ 2007-ին ԵԱՀԿ ՄԽ-ն առաջարկեց լուծել հարցը երեք սկզբունքների հիման վրա` ուժի չկիրառում, հավասարություն և ժողովուրդների ինքնորոշում, տարածքային ամբողջականություն: Դա այն չէր, ինչի մասին մենք երազում էինք, դա մեզ համար լավագույն տարբերակը չէր: Սակայն հասկանալով, որ հարցը կարող է լուծվել միայն փոխզիջման միջոցով, մենք համաձայնեցինք բանակցություններին: 2011-ին Կազանում մոտ էինք ստորագրմանը, սակայն Բաքուն լրացուցիչ պահանջներ առաջ քաշեց»,- ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատրանք ունի, որ փոխզիջումը կարող  է լինել միայն Հայաստանի և Արցախի կողմից: «Եվ միայն այդ պատճառով չի փոխվում ստատուս քվոն: Սակայն այստեղ  փոխզիջում է հարկավոր»,- ասել է  Սարգսյանը:

Խոսելով Արցախի ապագայի մասին` Սարգսյանը նշել է, որ դա ազատ կյանքն է: «Մարդիկ այնտեղ ապրել են հազարամյակներ և կապրեն»,- նշել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica