close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+0°
+3°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք չէինք էլ բացառում, որ Սերժ Սարգսյանը կարող է վաղը մի պաշտոն զբաղեցնել. Արմեն Ռուստամյան

Քաղաքական

16 Ապրիլի 2018, 12:35
 Մենք չէինք էլ բացառում, որ Սերժ Սարգսյանը կարող է վաղը մի պաշտոն զբաղեցնել. Արմեն Ռուստամյան

Մենք չէինք էլ բացառում, որ Սերժ Սարգսյանը կարող է վաղը մի պաշտոն զբաղեցնել. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք խոսում էինք ոչ թե անձերի, այլ համակարգի փոփոխության մասին: Մենք 3 տարի այդ մասին ասել ենք, ասել ենք, որ մեր գործողություններն անձերով չենք պայմանավորում: Մենք չէինք էլ բացառում, որ Սերժ Սարգսյանը կարող է վաղը մի պաշտոն զբաղեցնել»,- ասաց նա:

Ռուստամյանը պնդեց, որ վարչապետը նույն լիազորությունները չունի: «Ոչ, վարչապետը չունի այն լիազորությունները, որ ուներ նախագահը: Դրանք սար ու ձորի նման տարբերվում են»,- նշեց պատգամավորը:

Նա նշեց, որ ամեն կես տարին մեկ խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել վարչապետին: «1/3-ը կարող է անվստահություն հայտնել վարչապետին, իսկ այսօր ընդդիմությունն այդքան է»,- ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ իրենք էլ Սերժ Սարգսյանից ակնկալում են, որ բարեփոխումների գործընթացը, որ ստանձնել է, ավարտին հասցնի: «Սերժ Սարգսյանն էլ պիտի ապացուցի, որ այս փոփոխությունները ժողովրդի համար էին: Ամենավատ տարբերակում էլ մեր երկիրը գնալու է շատ ավելի հավասարակշռված իշխանություն ունենալու ճանապարհով: Հիմնական սպառնալիքը, որ տեսնում ենք, որ հետ չտանեն նորից նախագահական ճանապարհով»,- ասաց Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է իրենց նախարարական պորտֆելներին, ապա ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ երևի թե առանձնապես փոփոխություններ չեն լինի: «Բայց հետագայում չեմ բացառում, որ կառավարության մեջ փոփոխություններ տեղի ունենան, որովհետև այսօր անհատական կառավարման խնդիրներն են նաև կարևորվում, որ կոնկրետ նախարարներ պետք է պատասխան տան իրենց ոլորտների ձեռքբերումների համար»,- նշեց Ռուստամյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica