close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարման այս ձևն ավելի է համապատասխանում հայկական իրականությանը. Սերժ Սարգսյան

Քաղաքական

16 Ապրիլի 2018, 12:30
 Կառավարման այս ձևն ավելի է համապատասխանում հայկական իրականությանը. Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Известия-ին, որում անդրադարձել է երկրում իրականացվող քաղաքական բարեփոխումներին:

«Իրականում մենք արդեն մի քանի օր է՝ ապրում ենք խորհրդարանական հանրապետությունում: Վաղը պատգամավորները կընտրեն վարչապետի: Այդպիսով` կձևավորվեն երկրի կառավարման բոլոր հիմնական մարմինները»,- նշել է  նա:

«Երկար ժամանակ աշխատելով պետական կառավարման բարձր պաշտոններում, այդ թվում` վարչապետի ու նախագահի պաշտոններում, գործընկերներիս հետ եկանք այն եզրակացության, որ կիսանախագահական կառավարման ձևաչափը պարունակում է մեծ սպառնալիքներ, քանի որ հավասարակշռված չէ»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` նախագահը մեծ պատասխանատվություն էր կրում երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, անվտանգության ապահովման համար, սակայն չուներ համապատասխան լիազորություններ, որպեսզի կյանքի կոչեր  Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունները:

Ըստ Սարգսյանի` վերադարձը կառավարման նախագահական համակարգի դրականորեն չէր ընկալվի հասարակության կողմից. 2008 թվականի` նախագահի ընտրություններն անցել են ոչ հարթ, գրեթե բոլոր քաղաքական ուժերը պահանջում էին փոխել կառավարման համակարգը խորհրդարանականի:

«Կարծում եմ` կառավարման նման ձևն ավելի է համապատասխանում հայկական իրականությանը, մեր ժողովրդի մենթալիտետին: Դա հնարավորություն կտա իրականացնելու ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը»,- ասել է Սարգսյանը:

Խոսելով վարչապետ դառնալու մասին` Սարգսյանը նշել է, որ պատրաստ է ստանձնել նման պատասխանատվություն:

«Բայց ոչինչ հավերժ չի լինում: Այդ պատճառով իմ պարտավորությունների հետ մեկտեղ, եթե, իհարկե, իմ թեկնածությունը հաստատվի խորհրդարանում, պատրաստվում եմ շատ մեծ ժամանակ հատկացնել տարբեր պաշտոններում աշխատելիս երկար տարիների կուտակած իմ փորձը երիտասարդներին փոխանցելու համար»,- նշել է նա:

Պատասխանելով հարցին` ով պատասխանատու կլինի արտաքին քաղաքականության, այդ թվում` Ռուսաստանի հետ հարաբերությունների համար, Սարգսյանը նշել է, որ կառավարությունը գործադիր իշխանության գերագույն մարմինն է, իսկ վարչապետը որոշում է ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:

«Խորհրդարանական կառավարման ձևին անցման հետևանքով արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունները չեն փոխվի»,- նշել է նա:

Խոսելով ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին` Սարգսյանն ասել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փորձված են ժամանակով: «Խորհրդարանական մեծամասնությունը` Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն գործընկեր Դաշնակցության գլխավորությամբ, այսուհետ ևս կշարունակի հետևողականորեն զարգացնել և ամրապնդել Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները»,- նշել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica