close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+25°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում գրքերի տոն կկազմակերպվի

Մշակույթ

14 Ապրիլի 2018, 17:40
 Արցախում գրքերի տոն կկազմակերպվի

Արցախի պետական համալսարանում ապրիլի 16-ին կկազմակերպվի գրքերի տոն:  «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ հայկական երկրորդ հանրապետությունում կանցկացվի գրքերի ցուցահանդես-վաճառք: Իրադարձության  շրջանակում նախատեսվում է կազմակերպել գրքի արժևորմանը նվիրված քննարկում, հանդիպում բուհի ուսանողների հետ: Հանդիպում-քննարկումը կվարի հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանը: Նշենք, որ ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 12:00-ին:

«Հայաստանում մշտապես կազմակերպվում են գրքի ու գրականության արժևորմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ: Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք ամրապնդել գրքի նկատմամբ սերը նաև հայկական երկրորդ հանրապետությունում: Եվ, ինչու ոչ, նաև արցախցիներին ներկայացնել հայերեն հրատարակված նոր գրքերը»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Տոնավաճառի շրջանակում հրատարակչության նախաձեռնությամբ կներկայացվեն մի շարք նոր հրատարակություններ: «Լավագույնը՝ հայ ընթերցողներին» խորագրի ներքո կներկայացվեն հանրահայտ գրողներ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի, Էրիխ Մարիա Ռեմարկի, Ջոն Գրինի, Սթիվեն Քովիի, Սպենսեր Ջոնսոնի, Քեն Բլանչարդի և այլ հեղինակների գործեր: Գրքեր կներկայացվեն տարիքային տարբեր խմբերի համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica