Մխիթարյանը շարք կվերադառնա 2 շաբաթից
Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարք կվերադառնա 2 շաբաթից: Այս մասին հայտնել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակիչի` ԲԿՄԱ-«Արսենալ» խաղից հետո:
«Մխիթարյանը ծնկի կապանների վնասվածք է ստացել, նա կվերադառնա 2 շաբաթ անց»,- Վենգերի խոսքերն է մեջբերում «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` Մխիթարյանը վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի՝ ԲԿՄԱ-ի հետ տնային խաղի ժամանակ: