close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+9°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպե՞ս փորել և գտնել հայերի ոսկիները. թուրքական հեռուստաալիքի սկանդալային թողարկումը

Տարածաշրջան

13 Ապրիլի 2018, 11:33
 Ինչպե՞ս փորել և գտնել հայերի ոսկիները. թուրքական հեռուստաալիքի սկանդալային թողարկումը

Թուրքական Habertürk TV հեռուստաալիքի եթերում սկանդալային հաղորդում են թողարկել՝ հեռուստադիտողներին սովորեցնելով գանձագողության «հմտությունները»:

Ըստ «Ակօս»-ի՝ հաղորդմանը հյուրընկալվել է Թուրքիայում դետեկտորների վաճառքով զբաղվող ընկերություններից մեկի հիմնադիր-ղեկավար Ուղուր Քըլաչը, ով հեռուստադիտողներին պատմել է՝ ինչպե՞ս պետք ճիշտ և արդյունավետ կերպով փնտրել երկրի տարածքում հայերից ու այլ ազգերից մնացած գանձերը:

Սկանդալային թողարկումն արժանացել է բազմաթիվ քննադատությունների: Թուրքիայի հնագետների միության նախագահ Սոներ Աթեշօղուլլարը հաղորդման մասին պաշտոնական հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, մեղադրել է հեռուստահաղորդման հեղինակներին ու հյուրին: Նա նշել է, որ, առհասարակ,  Թուրքիայում պետք է արգելել դետեկտորների վաճառքը:

Աթեշօղուլլարը հաստատել է, որ Թուրքիայում օրեցօր աճում է այդ ապարատների վաճառքը, ինչը վնասում է մշակութային ժառանգությանը, որոնք համամարդկային արժեքներ են:

«Այն կոթողները, որոնք մեր երկրի կողմից պետք է պաշտպանության տակ առնվեն, ամեն օր գանձագողության նպատակով ենթարկվում են թալանի ու ավերի: Պետք է օրենքով խոչընդոտել ցանկացած մարդու կողմից հեշտությամբ դետեկտոր գնելու և անօրինական փորման աշխատանքներ իրականացնելու գործընթացներին»,- նշել է Աթեշօղուլլարը:

Ըստ նրա` այս երևույթը չկանխելու դեպքում անխուսափելի կլինի Անատոլիայի տասնյակհազարավոր տարիների պատմություն ունեցող մշակութային կոթողների իսպառ ոչնչացումը: Աթեշօղուլլարըն կոչ է արել իշխանությունների՝ հետևել և օրենքով խոչընդոտել սոցցանցերում գանձագողերի հիմնած խմբերի գործունեությանը, նաև պահանջել է խստացնել գանձագողերի դեմ սահմանված պատիժը:

Աղմկահարույց թողարկումից հետո Քըլաչը ստիպված է եղել բացատրություն տալ և հայտարարել, թե իբր իրենք չեն խրախուսում մշակութային կոթողների ավերումը, սակայն արդարացրել է գանձագողություն իրականացնողներին՝ «հարյուրհազարավոր մարդիկ ստիպված են այդ կերպ հոգալ իրենց ֆինանսական կարիքները»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica