close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2018
+5°
+15°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճվճվ Արոյի որդու կողմից ծեծի ենթարկված իրանահայն ապացույցներ է ներկայացնում

Իրավունք

12 Ապրիլի 2018, 15:47
 Ճվճվ Արոյի որդու կողմից ծեծի ենթարկված իրանահայն ապացույցներ է ներկայացնում

Ճվճվ Արոյի կրտսեր որդու՝ քրեական պատմություններով հայտնի Սերժ Վարդանյանի կողմից դեռևս 4 տարի առաջ ծեծված` Իրանի քաղաքացի Շանթ Մագարյանն այլևս չի ցանկանում ներկայանալ դատարան: Նա դեռ նախորդ դատական նիստում էր դժգոհել ձգձգվող դատավարությունից:

Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ հետաձգվեց Շանթ Մագարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ հերթական դատական նիստը:

Մագարյանը դիմում ուղարկեց դատարանին` հայտնելով, որ այլևս չի ցանկանում ներկայանալ նիստերին, որևէ մեկից պահանջ չունի և դեմ չէ, որ նիստերը քննվեն իր բացակայությամբ: Նշենք, որ Մագարյանը նախկինում ևս դիմել է դատարանին` հայտնելով ոչ չի ցանկանում ներկայանալ նիստերին, սակայն մեղադրող կողմի պահանջով տուժողը ստիպված է եղել գալ Հայաստան և մասնակցել դատաքննությանը:

Տուժողը համոզված է, որ եթե Սերժ Վարդանյանի եղբոր մասնակցությամբ վթարի դեպքը չլիներ, իրեն ոչ ոք չէր կանչի դատարան, սակայն քանի որ վթարի հետևանքով 2 ոստիկան էր զոհվել, և Վարդանյանները դարձյալ հայտնվել էին իրավապահների ուշադրության կենտրոնում, «հիշեցին» իր վերաբերյալ քննվող գործի մասին:

Իրանահայը նաև հայտնեց, որ գործի անհիմն ձգձգումների արդյունքում խախտվում են իր իրավունքները, և եթե որոշեն իրեն ստիպողաբար բերել դատարան, ինքը կդիմի Հայաստանում Իրանի դեսպանատուն: Մագարյանը մեզ տրամադրեց նաև Սերժ Վարդանյանի և Ռոբերտ Հայրապետյանի հետ դեռևս 2014-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստացած վնասվածքների վերաբերյալ լուսանկար: Համաձայն տուժողի ցուցմունքի` մեքենայի մեջ գտնվող անձինք իրեն մոտ 30 մ քարշ են տվել փողոցով, արդյունքում` ինքը ազդրի շրջանում լուրջ վնասվածքներ է ստացել: Նշենք, որ Շանթ Մագարյանին փորձաքննության ենթարկելիս նրա մարմնին հայտնաբերվել է միայն մեկ վնասվածք` աջ նախաբազկի շրջանում` արյունազեղման տեսքով:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սերժ Վարդանյանը Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարյան փողոցով երթևեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում` Շանթ Մագարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:

Սերժ Վարդանյանը ներկայումս կալանքի տակ է խուլիգանության և կողոպուտի դեպքերով հարուցված քրեական գործերով: Կողոպուտի դեպքը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 12-ին:

Հիշեցնենք, որ ներկայումս կալանքի տակ է նաև Սերժ Վարդանյանի ավագ եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթեևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու մեջ: Նրա մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2018-ի հունվարի 8-ին: Վթարի հետևանքով զոհվել են ծառայության մեջ գտնվող երկու` ՃՈ աշխատակիցներ:

Վարդանյան եղբայրները նախկինումս ևս հայտնվել են աղմկահարույց պատմությունների կենտրոնում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica