close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2018
+5°
+15°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

21,5 միլիարդ դրամի ներդրում, 475 նոր աշխատատեղերի ստեղծում. Կարայանը ներկայացրեց հաստատված ծրագրերը

Տնտեսական

12 Ապրիլի 2018, 13:19
 21,5 միլիարդ դրամի ներդրում, 475 նոր աշխատատեղերի ստեղծում. Կարայանը ներկայացրեց հաստատված ծրագրերը

Այսօր` կառավարության նիստից հետո, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ներդրումային ծրագրերին: Նա նշեց, որ այսօրվա նիստում երեք ներդրումային ծրագիր է հաստատվել, և դրանք միասին նախատեսում են 21,5 միլիարդ դրամի ներդրում ու 475 նոր աշխատատեղերի ստեղծում:

Ներդրումային ծրագրերն իրականացվելու են գինու և կոնյակի արտադրության ոլորտում, իսկ Արտաշատ քաղաքում` թեթև արդյունաբերության ոլորտի ծրագրեր:

Պետության կողմից տրամադրվող օժանդակ ծրագրերին վերջին տարում դիմել են երեք անգամ ավելի շատ գործարարներ: Սուրեն Կարայանը հույս հայտնեց, որ տնտեսական աշխուժացումը կշարունակվի:

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է անցել առաջին դռնփակ նիստը, Կարայանը պատասխանեց, որ նիստն անցել է բուռն քննարկման մթնոլորտում, այն ծանրաբեռնված է եղել` մոտ 73 հարց է քննարկվել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica