close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր բանականաշինությունը պետք է հոսող գետի նման երբեք չդադարի. քառօրյայի հերոսների գնահատականը` 2 տարի անց

Հասարակություն

4 Ապրիլի 2018, 12:29
 Մեր բանականաշինությունը պետք է հոսող գետի նման երբեք չդադարի. քառօրյայի հերոսների գնահատականը` 2 տարի անց

Քառօրյա պատերազմից հետո ի՞նչ է փոխվել երկու տարի անց, ի՞նչ դասեր պետք է քաղել: Այս և այլ հարցերի լրագրողների հետ զրույցում պատասխանեցին ապրիլյան պատերազմի հերոսներ Շուլի Հակոբյանը, Ժորա Աֆրիկյանը, Հարություն Բադալյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը:

Եղիազարյանը ցավով նշեց, որ 2016-ի ապրիլին զոհեր ունեցանք, բայց նաև այդ քառօրյա պատերազմը մեծ դաս եղավ` դուրս եկանք թմբիրից, որ կար 1994 թվականից հետո: «Մեր հակառակորդն իր բնույթով թշնամի է, մեր տեսակի հանդեպ թշնամանք են տածում: Քառօրյան ինչ-որ տեղ պետք էր, իհարկե, բացի զոհերից, որպեսզի անդրադառնայինք բանակաշինության գործին. տեղի ունեցան օրենսդրական փոփոխություններ, փոփոխություններ առաջնագծում»,- ասաց նա:

Եղիազարյանը համոզված է, որ շատ բան է փոխվել քառօրյա պատերազմից հետո: «Սպառազինությունից մինչև մարտական դիրքերի սպառազինում: Հակառակորդը շատ քիչ դիվերսիոն գործողություններ է իրականացրել, դրանք էլ արդյունք չեն տվել, սա էլ հենց դասերի արդյունքն է»,- շեշտեց նա:

Ըստ Ժորա Աֆրիկյանի` ապրիլյան պատերազմը շատերի համար լակմուսի թուղթ էր, որը ցույց տվեց մեր թե' թույլ, թե' ուժեղ կողմերը, հայ զինվորի տոկունությունն ու ոգին: «Ինձ համար երկու կարևորագույն դաս է եղել: Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ ունենք ոչ ադեկվատ հակառակորդ, որն Արցախյան հակամարտության լուծումը տեսնում է զենքով, և երկրորդ` մեր բանականաշինությունը պետք է հոսող գետի նման երբեք չդադարի, ինչպես մայրն է երեխային խնամում, այդպես էլ մենք պետք է հոգ տանենք ու մեր ամբողջ ուժը դնենք բանակաշինության վրա»,- ասաց նա:

Աֆրիկյանի խոսքով` առաջնագծում շատ աշխատանքներ են տարվել, սպառազինության մրցավազքից հետ չենք ընկել: «Եթե Ադրբեջանը նորից սկսի սանձազերծել պատերազմ, ես վստահ եմ` մեր ՊԲ-ն և, առհասարակ, զինված ուժերը պատրաստ են արժանի հակահարված տալ հակառակորդին: Ուժեղացրել ենք հետախուզական հնարավորությունները, և հակառակորդի ցանկացած գործողություն մեր զինվորների տեսադաշտում է»,- ասաց նա:

Հարություն Բադալյանն էլ նշեց, որ շատերը խոսում էին, թե ինչու բանակի խնդիրներն ապրիլյան պատերազմից հետո ի հայտ եկան ու սկսեցին լուծվել: «Քաղաքացու համար դա շատ նորմալ հարց է, որովհետև քաղաքացին ռազմականությունից չի հասկանում. իրական խնդիրներն ի հայտ են գալիս պատերազմի ժամանակ: Պատերազմից հետո ամբողջ ուժը դրվեց թույլ կողմերի վրա, թե' սպառազինության գործով, թե' կապի ոլորտում մեր բանակը բարձր մակարդակի է հասել և շարունակելու է զարգանալ»,- ասաց նա:

Շուլի Հակոբյանն էլ ասաց. «Բոլորս մաս ենք կազմում այս ազգին: Ազգ-բանակն էլ ապագայում սպասվող ռազմական գործողությունների ժամանակ մի մաս է դառնալու, բոլորս պետք է գիտակցենք որ ցանկացած արարք բոլորի վրա է անդրադառնում, ուստի խուճապի չպետք է մատնվել: Մենք ունենք մարտունակ բանակ և ժամանակակից զինտեխնիկա ունեցող բանակ»:

Նա հիշեցրեց, որ վերջերս ունեցանք 2018 թվականի ռազմական տեխնիկայի ցուցահանդես: «Ապագայում գրանցելու ենք էլ ավելի հաջողություններ: Տարվում են աշխատանքներ մասնագետների պատրաստման համար: Գերժամանակակից սպառազինությունն ամենը չէ, պետք է լավ մասնագետներ լինեն, որ տիրապետեն դրանց: Կարճ ասած` այսօր ունենք թե' սպառազինություն, թե' մասնագետներ»,- շեշտեց նա:

Ժորա Աֆրիկյանն էլ ավելացրեց, որ ով ունի զենք, բայց չունի խելամիտ զինվոր , նա պարտվողի դիրքում է լինում:

Ըստ Արթուր Եղիազարյանի` իհարկե, մարտական ոգին շատ կարևոր է, եթե պատերազմի սկզբում խուճապ լիներ, ապա հակառակորդը կարող էր հաջողել: «Այսօր շատ դեպքերում ապրիլյան օրերը պարտության օրեր են դիտարկվում, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Իսկ այդ տարածքի կորստի մասին, որ խոսվում է, դա ոչ թե մարտավարական կորուստ է, այլ` ռազմավարական: Եթե կռիվները տևեին ոչ թե 4, այլ, ասենք, 5 օր, ապա պատկերն այլ կլիներ: Կարևոր է պատրաստվածությունը, իսկ քառօրյան ցույց տվեց, որ հայկական բանակում շատ բարձր պատրաստվածության մակարդակ է»,- ասաց նա:

Եղիազարյանի խոսքով` Ադրբեջանը միշտ ձեռք է բերում ժամանակակից զինտեխնիկա, բայց կարևորն այն է, որ մեր տղաները պրակտիկ զենքերով կարողացան ոչնչացնել նրանց տեխնիկան: «Ավելի փոքր միջոցներով կարող ես ոչնչացնել հակառակորդի լուրջ միջոցները: Կարևոր է գնահատել, թե ինչ ունի հակառակորդը, և ինչպես պայքարել դրա դեմ: Հակառակորդն այլևս երբեք շանս չի ունենա այնպիսի «հաջողություն» գրանցելու, ինչպիսին ապրիլին էր: Նրանք իրենց ողջ բանակային պոտենցիալն էին դրել, իսկ մենք ամբողջովին չօգտագործեցինք մեր ուժերը, բայց կասեցրեցինք նրանց: Եթե նրանք նոր սխալ թույլ տան, այդ տարածքը հետ կբերվի, մի բան էլ` ավելի: Մենք պաշտպանությունից անցնելու ենք պատժիչ գործողության, այսինքն` հակառակորդին այնպես ենք պատժելու, որ մոռանան նման կերպով հարց լուծելու մասին»,- ասաց նա:

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
20 Սեպտեմբերի 2018, 10:50 Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica