close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2018
+18°
+22°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2018
USD1483.26
GBP1651.77
EUR1569.28
RUB17.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ներքին Գետաշենի եկեղեցու տարածքում գյուղացիները գետնի տակ 270-ից ավելի խաչքարեր են գտել. լուսանկարներ

Հասարակություն

31 Մարտի 2018, 17:51
 Ներքին Գետաշենի եկեղեցու տարածքում գյուղացիները գետնի տակ 270-ից ավելի խաչքարեր են գտել. լուսանկարներ

Արդեն մի քանի օր է, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչները՝ գյուղապետ Կարո Գևորգյանի գլխավորությամբ գյուղի կենտրոնում ԽՍՀՄ տարիներից հայտնի, սակայն կիսաավերված վիճակում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում հայտնաբերել են 9-12-րդ դարերի 270-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր։

Shamshyan.com-ի փոխանցմամբ  գյուղացիները հայտնել են, որ եկեղեցին կառուցվել է 1830-40-ական թվականներին՝ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից մշտական բնակության եկած հայերի կողմից։ «Եկեղեցին գործել է մինչև 1920 թվականները։ Դրանից հետո այն վերածվել է Կոլխոզմիության պահեստի։ Կանգում վիճակում մնացել է մինչև 1970-ականները, որից հետո սկսվել է փլուզվել։ Գյուղի բնակիչները որոշել էին նույն տեղում կառուցել եկեղեցի և այդ ժամանակ էլ հայտնաբերել են խաչքարեր ու տապանաքարեր, որոնց մասին նույնիսկ պատկերացում չունին։ Գտնվել են նաև 12 ժայռափոր խաչքարեր, որոնք էլ հիմք են ծառայել եկեղեցու կառուցման համար»,- ասել են բնակիչները։

Հայտնաբերված խաչքարերի և տապանաքարերի մասին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն արդեն տեղեկացրել է համապատասխան կառույցներին, իսկ գյուղապետ Կ. Գևորգյանն էլ արդեն խոսել է ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան վարչության պատասխանատուների հետ, ովքեր խոստացել են, որ մի քանի օրվա ընթացքում կայցելեն գյուղ։

Մերկելին դատի են տվել
19 Մայիսի 2018, 13:30 Մերկելին դատի են տվել

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica