close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+14°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Եռաբլուր» զինվորական պանթեոնից 43 եղևնիների գողության դեպքը բացահայտվել է

Իրավունք

28 Մարտի 2018, 21:50
 «Եռաբլուր» զինվորական պանթեոնից  43 եղևնիների գողության դեպքը բացահայտվել է

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացած օպերատիվ տվյալներով մարտի 19-ի լույս 20-ի գիշերը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացվել է շուրջ 43 եղևնի:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալներով պարզվել է, որ Երևան-Արտաշատ մայրուղում «ՎԱԶ-21011» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներից վաճառվում են եղևնիներ: Տեղեկությունն իրացնելիս՝ վերը նշված գողությունը կատարելու կասկածանքով մարտի 26-ին, ժամը 02:00-ին, Երևան-Արտաշատ մայրուղու 25 կիլոմետրից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի ՌՈ բաժին բերման են ենթարկել ՀՀ երեք քաղաքացիներ, ովքեր էլ նույն օրը տվել են խոստովանական ցուցմունքներ: Նրանք են՝ Արարատի մարզի, գյուղ Բուրաստանի բնակիչ 1982թ. ծնված և նախկինում մեկ անգամ դատապարտված (գողացված ապրանքը տեղափոխելու համար) Հարությունյան Ա.-ն, Արարատի մարզի ք. Արտաշատի բնակիչ 1990թ.-ի ծնված Հովակիմյան Վ.-ն և Արարատի մարզ, գյուղ Ոստանի բնակիչ 1987թ. ծնված Գալստյան Ս.-ն:

Պարզվել է, որ 19.03.2018թ.-ին ժամը 13:00-ի սահմաններում Ս. Գալստյանը իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2109» մակնիշի 34 FT 183 պետհամարանիշի ավտոմեքենայով` Ա. Հարությունյանի առաջարկությամբ, միասին ուղևորվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ եկեղեցու հարակից տարածքում նկատելով եղևնիների տնկիները՝ որոշել են գիշերը վերադառնալ և գողանալ դրանք՝ հետագայում վաճառելու նպատակով:

Հաջորդ օրը, ժամը 00:30-ի սահմաններում, վերջիններս` վերը նշված ավտոմեքենայով, և Վ. Հովակիմյանը` իր կողմից վարած «Վազ-21011» մակնիշի 68 LO 681 պետհամարանիշի ավտոմեքենայով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մինչև ժամը 01:30-ի սահմանները իրականացրել են թվով 43 հատ եղևնիների գողությունը` դրանք տեղավորելով իրենց ավտոմեքենաների սրահի և բեռնախցիկների մեջ:

Մարտի 26-ին ՀՀ ՊՆ Երևանի ՌՈ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խոշոր չափով գողություն կատարել) հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
19 Հոկտեմբերի 2018, 17:57 Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
Ալիևը այցով Թուրքիայում է
19 Հոկտեմբերի 2018, 14:34 Ալիևը այցով Թուրքիայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica