Ես տեսել եմ, որ շատերդ աջակցում եք իտալացուն կամ հային. ադրբեջանցի գրոսմայստերը` իրեն չաջակցողներին
Սպորտ

Բեռլինում հավակնորդների մրցաշարի տուրում ելույթի ավարտից հետո ադրբեջանցի գրոսմեյստեր Շահրիյար Մամեդյարովը իր ֆեյսբուքյան էջում դիմել է իր երկրպագուներին և իրեն չաջակցողներին. հայտնում է АПА-ն:
«Ուղղակի լսեք ինձ, չէ՞ որ ես ձեզ լսել եմ, թեև շատ քիչ ժամանակ եմ ունեցել: Ես ադրբեջանցի եմ, սակայն տեսել եմ, որ ձեզանից շատերն աջակցում էին իտալացուն կամ հային: Ցանկանում եմ ասել, որ լավ է, որ դուք կաք: Ներեցեք, որ չեմ հաղթել: Սակայն վերջին տեղը նույնպես չեմ զբաղեցրել»,- գրել է նա:
Նշենք, որ Մամեդյարովը զբաղեցրել է 2-3-րդ տեղերը: