close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրությունների ժամանակ Ալիևն ամենաանկանխատեսելին է, պետք է զգոն լինել. Թևան Պողոսյան

Հասարակություն

27 Մարտի 2018, 15:05
 Ընտրությունների ժամանակ Ալիևն ամենաանկանխատեսելին է, պետք է զգոն լինել. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մեր տարածաշրջանը գտնվում է վտանգավոր ժամանակահատվածում՝ մարտահրավերների տեսակների փոփոխությամբ ու ամենօրյա զարգացումներով: Ըստ նրա` Թուրքիան ամեն օր նախաձեռնում է  գործողություններ Միջին Արևելքում, հիմնականում` ռազմական, և դրանով նաև փորձում է  իր դիրքերն ամրապնդել, բայց ավելի շատ թիրախավորել է քրդերին: Թուրքական բանակը գրավել է Աֆրինը, և ըստ Պողոսյանի` հաջորդը Սիրիայի հայաբնակ քաղաքները կարող են լինել, ինչը նշանակում է, որ մեզ համար խնդիրներ և պրոբլեմներ կլինեն:

Պողոսյանի խոսքով` Թուրքիան, հավանաբար, սրացումների կգնա Սիրիայում: 

Անդրադառնալով Ադրբեջանին` նա հիշեցրեց, որ այնտեղ ընտրություններ են սպասվում, և Ալիևն ամենաանկանխատեսելին է: «Մենք պետք է կարողանանք զգոն և շատ ուշադիր լինել` որևէ մի օր սադրանքի չտրվելու, թույլ չտալու, որ սադրանք տեղի ունենա: Բացի այդ` կիրակի Զատիկն է, իսկ Ադրբեջանը միշտ մեր տոներին փորձում է սրացումներ անել, ապրիլի 2-ն է մոտենում, որը փորձելու են ևս մեկ անգամ ներակայացնել որպես իրենց հաղթանակ, և Աստված գիտի` ինչ գործողություններ կարող են անել»,-ասաց նա, ապա հավելեց. «Միակ ուժը, որ սրացումներ չպետք է թույլ տա, մենք ենք և պետք է ամեն օր կարողանանք այդ ճիշտ մեսիջը ձևավորել և ներկայացնել, որ Ալիևն ու ամբողջ ադրբեջանական իշխանությունը հասկանան` Հայաստանն այսօր ավելի հզոր է, քան երբևէ, և որևէ մի քայլ իրենց է վնաս տալու, և որ իրենք պետք է զուսպ մնան»:

ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica