close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2018
+18°
+22°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2018
USD1483.26
GBP1651.77
EUR1569.28
RUB17.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրոպայի առաջնություն. մրցաշարային աղյուսակը 8-րդ տուրից հետո

Սպորտ

26 Մարտի 2018, 15:41
 Եվրոպայի առաջնություն. մրցաշարային աղյուսակը 8-րդ տուրից հետո

Բաթումում կայացան Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրի պարտիաները: 8-րդ տուրից հետո 4 շախմատիստ՝ Լեհաստանի ներկայացուցիչ Ռադոսլավ Վոյտաշեկը, Իսրայելը ներկայացնող Թամիր Նաբաթին և Անգլիայի ներկայացուցիչներ Ջոնս Գավեյանը և Լյուկ Մաքշեյնը, վաստակել են 6.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 6 շախմատիստ 6-ական միավորով կիսում են 5-10-րդ հորիզոնականները: Մեր ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, ովքեր իրենց ակտիվում ունեն 5.5-ական միավոր:

Հայաստանի ներկայացուցիչներից մրցաշարում հաջող են հանդես գալիս նաև պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանը և Աննա Սարգսայնը: Բացի առաջին տուրի մրցակցից` Հակոբյանի բոլոր հակառակորդները զգալիորեն գերազանցել են նրան գործակցով, սակայն մեր շախմատիստը չի կրել  ոչ մի պարտություն, վաստակել է 5 միավոր և այս պահին շուրջ 17 կետով բարձրացնում է իր անհատական վարկանիշը:

Աննա Սարգսյանը, ինչպես և Հակոբյանը, բացառությամբ մեկ մրցակցի, խաղացել է իրեն գործակցով զգալիորեն գերազանցող շախմատիստների հետ, վաստակել է 3.5 միավոր և զգալիորեն՝ 50 կետով, բարելավում է իր անհատական վարկանիշը:

Մերկելին դատի են տվել
19 Մայիսի 2018, 13:30 Մերկելին դատի են տվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica