close
Եղանակը Երևանում
22 Հուլիսի 2018
+27°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես բարոյական իրավունք չունեմ մեկնաբանելու իմ երկրի նախագահի որոշումները. Շարմազանովը` Բաղմանյանի նշանակման մասին

Քաղաքական

22 Մարտի 2018, 23:16
 Ես բարոյական իրավունք չունեմ մեկնաբանելու իմ երկրի նախագահի որոշումները. Շարմազանովը` Բաղմանյանի նշանակման մասին

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին` Հայկազ Բաղմանյանի նոր պաշտոնի նշանակման կապակցությամբ: Նշենք, որ դեկտեմբերին Սերժ Սարգսյանի հրամանագրով Բաղմանյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, և այսօր նա նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ : Լրագրողները մեջբերեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքերը, ով խոսելով Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկման մասին, ասել էր, որ նա թերացել է աշխատանքային պարտականությունները կատարելիս: Նպատակահարմա՞ր է արդյոք Բաղմանյանին նշանակել  ՀԱՊԿ շտաբի պետի տեղակալի պաշտոնում:

Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես երբեք չեմ մեկնաբանում ՀՀ նախագահ, ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի որոշումներն ու հրամանագրերը, և ոչ մի պետական պաշտոնյա, կուսակցական գործիչ ևս իրավունք չունի քոմենթել, մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները: Ես բարոյական իրավունք չունեմ մեկնաբանելու իմ երկրի նախագահի որոշումները, նույնը խորհուրդ կտամ բոլոր պետական պաշտոնյաներին»:

Օդի ջերմաստիճանը կնվազի
21 Հուլիսի 2018, 18:00 Օդի ջերմաստիճանը կնվազի
7 օր` առաջնագծում
21 Հուլիսի 2018, 13:55 7 օր` առաջնագծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica