close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+16°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օտտավայում, Տորոնտոյում և Մոնրեալում կայացել են Հայաստանի Հանրապետության հիմնադրմանը նվիրված գիտաժողովներ

Աշխարհ

22 Մարտի 2018, 16:33
 Օտտավայում, Տորոնտոյում և Մոնրեալում կայացել են Հայաստանի Հանրապետության հիմնադրմանը նվիրված գիտաժողովներ

Աղբյուրը՝ horizonweekly.ca

Մարտ 13-15, Օթթաուայի, Մոնթրէալի եւ Թորոնթոյի մէջ կայացաւ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին նուիրուած գիտաժողով մը՝ «Ցեղասպանութենէն պետականութիւն. 900 օրուան հանրապետութիւնը» թեմայով: Գիտաժողովը կազմակերպուած էր ՀՅԴ «Արմէն Գարօ» Ուսանողական միութեան կողմէ, համագործակցութեամբ՝ Գանատայի մէջ գործող զանազան հայ ուսանողական միութիւններու։

Խորհրդաժողովի զեկուցաբերներն էին UCLA համալսարանի փրոֆեսոր եւ պատմաբան դոկտոր Ռիչըրտ Յովհաննիսեան, UCLA համալսարանի փրոֆեսոր, հեղինակ եւ գիտաշխատող դոկտոր Ռուբինա Փիրումեան եւ Ժընեւի Webster համալսարանի փրոֆեսոր եւ լրագրող դոկտոր Վիգէն Չըթըրեան:

Երեք խորհդաժողովներուն ներկայ գտնուեցան հայ եւ օտար աւելի քան 400 ուսանողներ, մտաւորականներ եւ ակադեմականներ։

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման պատմական կարեւորութեան, դոկտոր Ռիչըրտ Յովհաննիսեան յայտնեց. «1918-ին կերտուած Հանրապետութիւնը մեզի շնորհեց հայրենիքէն մասունք մը, այսօրուան մեր հիմնական մարտահրաւէրներէն մէկն է պահպանել այդ մասունքը եւ կերտել այնպիսի հայրենիք մը, ուր փափաքի ապրիլ ամէ՛ն հայ»:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica