close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2018
+7°
+10°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միշտ էլ հաճելի է լինել առաջինը. Մխիթարյան

Սպորտ

22 Մարտի 2018, 12:19
 Միշտ էլ հաճելի է լինել առաջինը. Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր ստացավ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

«Միշտ էլ հաճելի է լինել առաջինը, եւ այսօր էլ մեծ հաճույքով ստացա այս մրցանակը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում ևս լինել առաջինը` իհարկե, հարգելով իմ թիմակիցներին»,- ասաց նա:

Անդրադառնալով առաջիկա ընկերական խաղերին` Մխիթարյանը նշեց. «Ընկերական խաղերից առաջ տրամադրվածությունը  շատ բարձր է: Փորձելու ենք հաղթել այդ խաղերում: Նորբերտո Բալեկյանի մասին շատ լավ կարծիք ունեմ, շատ լավ է հարմարվում թիմի մարզումներին»:  

Հավաքականի ավագը խոսեց նաեւ Լոնդոնի «Արսենալ»-ում հարմարվելու ընթացքի մասին. «Արսենալ»-ում փորձել եմ հնարավորինս շուտ հարմարվել  մարզումներին եւ քաղաքին: Միշտ էլ դժվարություններ լինում են, բայց շնորհակալ եմ թիմակիցներիս, որ օգնեցին ինձ շուտ հաղթահարել այդ շրջանը: Հույս ունեմ` էլ ավելի մեծ օգուտ կտամ թիմին»,- ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica