close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը հաստատեց ՀՀ, ԵՄ և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Տնտեսական

22 Մարտի 2018, 11:38
 Կառավարությունը հաստատեց ՀՀ, ԵՄ և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Այսօր կառավարության նիստում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց ՀՀ-ի և ԵՄ-ի ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ նախագիծը:

Փոխնախարարի խոսքով` այս շրջանակային համաձայնագիրը կարևորվում է նրանով, որ նոր գործընկերային մակարդակի է բարձրացնում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունները: Համաձայնագրի դրույթները համապատասխանում են ինտեգրացիոն այլ ձևաչափերում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին:

Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում, այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, երբ վերջին պետությունը կծանուցի, որ ներպետական գործընթացներն ավարտվել են: Այս պահի դրությամբ ներպետական գործընթացները ավարտել և ծանուցել է միայն Էստոնիան:

Նախագիծը հաստատվեց:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica