close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2018
+7°
+10°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ներկայացվել է ԵՄ հատուկ նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը

Քաղաքական

22 Մարտի 2018, 10:25
 Ներկայացվել է ԵՄ հատուկ նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ Երևանում այսօր տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի Ղեկավար կոմիտեի հերթական նիստը: Վերջինին մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ինչպես նաև պետական մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, միջազգային և հասարակական կառույցների այլ ներկայացուցիչներ:   

Արդարադատության նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին, այնուհետև անդրադարձել 2015 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջև կնքված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ֆինանսական համաձայնագրի շրջանակում իրականացված բարեփոխումներին: Այդ համատեքստում նախարար Հարությունյանն առանձնացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա ընդունված Ընտրական նոր օրենսգիրքը, նախընտրական քարոզչության ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառման ուղղությամբ տարվող օրենսդրական աշխատանքները և այլն:

Նիստին ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսը և դեսպան Պյոտր Սվիտալսկին:  

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի ընդհանուր և հատուկ նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը, ԵՄ պատվիրակության արձագանքը կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անկախ գնահատումը՝ ՄԻՊ 2017-2019թթ. գործողությունների ծրագրի և Համաձայնագրով նախատեսված 2017թ. հատուկ նախապայմանների իրականացման վերաբերյալ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica