close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2018
+27°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2018
USD1480.30
GBP1626.02
EUR1558.49
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եղվարդում նավթամթերքի վերամշակման գործարան կառուցող ընկերությանը հարկային արտոնություն կտրվի

Տնտեսական

21 Մարտի 2018, 22:56
 Եղվարդում նավթամթերքի վերամշակման գործարան կառուցող ընկերությանը հարկային արտոնություն կտրվի

Կառավարության վաղվա նիստի օրակարգում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներառել է որոշում` «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերու­թյան կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին:

Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ» ՓԲ ընկերությունը ՀՀ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցում է նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:

Ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը կկառուցի իր տեսակի մեջ եզակի նավթամթերքի վերամշակման գործարան ներքին շուկայում, կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Մեկնարկած ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որը պետք իրականացնի մի քանի փուլերով:  Նշված ներդրումային ծրագրի շրջանակներում սարքավորումների և կառուցվածքների ներմուծումն իրականացվելու է փուլ առ փուլ:

Ներդրումային ծրագրի շրջանակներում` նավթամթերքի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերության նախատեսվող ներդրումները կկազմեն շուրջ 16.8 մլրդ ՀՀ դրամ:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.– 200 հազ. ՀՀ դրամ, 2017թ.- 220 հազ. ՀՀ դրամ և 2018թ.-250 հազ. ՀՀ դրամ:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica