close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2018
+3°
+10°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՃՏՊ` Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին. հոսպիտալացվել են Վրաստանի ու Իրանի քաղաքացիներ

Հասարակություն

21 Մարտի 2018, 21:50
 ՃՏՊ` Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին. հոսպիտալացվել են Վրաստանի ու Իրանի քաղաքացիներ

Մարտի 21-ին, ժամը Ժամը 19:31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան սահել է ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի DE100RZ պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1962 թ. ծնված Գրիգոր Լոլիշվիլի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes Vito» ավտոմեքենայի ուղևորներ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 1992 թ. ծնված Սաիդ Սախադ Ալին, 1993 թ. ծնված Շուշկո Սվետլանա Վադիմովնան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1990 թ. ծնված Մուստաֆա Շոջաին հոսպիտալացվել են Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները ուղղել են ավտոմեքենան:

ԱԻՆ մամուլի ծառայություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica