close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2018
+23°
+35°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2018
USD1480.60
GBP1624.64
EUR1557.74
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդես

Հասարակություն

21 Մարտի 2018, 17:12
 «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդես

ՀՀ կառավարության տան նիստերի դահլիճում այսօր բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են  շուրջ 50 կրթական և մասնագիտական հաստատություններ: «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերության կողմից:  Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը՝  նշելով, որ արդեն ավանդական դարձած «Կրթություն XXI դար»  ցուցահանդեսը օգնում է դպրոցականներին մասնագիտական կողմնորոշման հարցում.  «Կրթությունը 21-րդ դարում  աստիճանաբար շեղվում է ավանդական դպրոց-միջին մասնագիտական կրթական հաստատություն-բուհ ձևաչափից և հետզհետե ավելի մեծ տեղ է տրվում ոչ ֆորմալ կրթությանը:  Այսօր դեռ  պարզ չէ, թե օրինակ 50 տարի անց հիմնական ուսումնադաստիարակչական գործընթացներն ինստիտուցիոնալ ինչ ձևեր են ունենալու:  Այս տեսանկյունից էքսպո-ցուցահանդեսներն աշակերտների և ուսանողների համար յուրօրինակ հարթակ են  հանդիսանում՝ ստանալու համապարփակ տեղեկատվություն կրթության ապագայի վերաբերյալ»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը: ԿԳ նախարարի տեղակալի խոսքով՝  «Կրթություն XXI դար»  ցուցահանդեսը  հայ-ռուսական կրթական համագործակցության հաջողված նախագծերից է, որին ակտիվորեն մասնակցում են երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատություները. «Հայ երիտասարդների համար ռուսական կրթական միջավայրը գրավիչ է: Առաջիկայում մոտ 200 երիտասարդ Հայաստանի  Հանրապետությունից միջպետական կրթաթոշակային ծրագրով մեկնելու են Ռուսաստան ՝ ուսանելու  ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը և հավելել, որ  ապագային միտված նորարական լուծումներով կրթություն կազմակերպելու ասպարեզում ռուսական բուհերն  ունեն միջազգային բարձր վարկանիշ: 

 «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսք է հղել նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 23-ը:

ՀՀ ԿԳՆ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica