close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2018
+5°
+15°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Պոլիմետալ Արմենիա»-ն պաշտոնապես որևէ փաստաթուղթ չի ներկայացրել մեզ. Արծվիկ Մինասյան

Հասարակություն

21 Մարտի 2018, 17:10
 «Պոլիմետալ Արմենիա»-ն պաշտոնապես որևէ փաստաթուղթ չի ներկայացրել մեզ. Արծվիկ Մինասյան

«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը պաշտոնապես որևէ փաստաթուղթ չի ներկայացրել բնապահպանության նախարարություն. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ օրերս «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ դադարեցնում է Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացումը։

Բնապահպանության նախարարը նշեց, որ ընկերությունն իրենց չի ներկայացրել փաստաթուղթ, որում նշված կլիներ, թե ինչ ծրագիր է այն իրենից ներկայացնում, ինչ մեթոդներ են օգտագործվելու կամ նախատեսված էին օգտագործել երկրաբանահետախուզական աշխատանքների համար:

«Մենք միայն հայտարարություն ունենք, որևէ փաստաթուղթ ներկայացված չէ։ Օրենքի համաձայն՝ նրանք պետք է նախապես հանրային քննարկումներ կազմակերպեին՝ հանրության տեսակետը ճշտելու համար: Բայց, որպես բնապահպանության նախարար, գոհունակությամբ պետք է փաստեմ, որ այդ հանքարդյունաբերությունը նվազեցնելու կամ չիրականացնելու նախաձեռնությամբ հանդես գալը գնահատելի և ողջունելի է»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ այլընտրանքային ծրագրեր առաջարկելը շատ ավելի ճիշտ է, այսինքն՝ պետք է փորձեն բնության բարիքներն այլ տեսակետից օգտագործել, այլ ոչ թե որպես ընդերքի շահագործում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica