Մեծ Բրիտանիայի դեսպանը չի մասնակցի ՌԴ ԱԳՆ-ում «Սկրիպալի» գործով կայանալիք հանդիպմանը
Աշխարհ

Բրիտանական դեսպանատնից հայտնել են, որ ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուն չի մասնակցի ՌԴ ԱԳՆ-ում կայանալիք` «Սկրիպալի» գործով հանդիպմանը. հայտնում է РИА Новости-ն:
Հանդիպմանը կմասնակցեն արտսահմանյան երկրների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Լոնդոնը Մոսկվային է մեղադրում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ: