Գերմանիայում 3 ամսվա ընթացքում թուրքական կառույցների դեմ 37 հարձակում է եղել
Տարածաշրջան

Թուրքիայի ՆԳ նախարարության տվյալներով՝ այս տարվա ընթացքում Գերմանիայում թուրքական կառույցների վրա իրագործվել է 37 հարձակում:
Ինչպես տեղեկացնում է DW-ը՝ հարձակումները մեծ մասամբ առնչված են Թուրքիայի կողմից Աֆրինի դեմ իրականացվող զինվորական գործողությունների հետ: Գերմանիայի իրավապահ մարմինների տեղեկություններով՝ թուրքական մզկիթների, մշակութային կառույցների և ճաշարանների դեմ հարձակում գործողները քրդական կամ քրդամետ խմբավորումներն են:
Թուրքիայի ՆԳ նախարարության խոսնակը չի բացառել, որ այս տարվա ընթացքում թուրքական կառույցների դեմ հարձակումները կարող են շատանալ: