Բրիտանական կողմը գիտակցաբար գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը. Լավրով
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բրիտանական կողմը գիտակցաբար գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված միջադեպից հետո. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` Ռուսաստանը Բրիտանիայի ոչ բարեկամական քայլերին կարձագանքի պատասխան միջոցներով: «Եթե այդ ուղեգիծը շարունակվի նոր հակառուսական գործողությունների տեսքով, ապա, իհարկե, ոչ ոք չի չեղարկել փոխադարձության սկզբունքը»,- նշել է Լավրովը: