close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2018
+23°
+35°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2018
USD1480.60
GBP1624.64
EUR1557.74
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի պետնախարարը մասնակցել է եկեղեցական միջոցառմանը

Արցախ

20 Մարտի 2018, 22:27
 Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի պետնախարարը մասնակցել է եկեղեցական միջոցառմանը

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Նոր Հարավային Ուելսի նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ, մարտի 18-ին մասնակցել է Սիդնեյի Հայ ավետարանչական ընկերակցության (ՀԱԸ) արարողությանը:

Եկեղեցական միջոցառումից հետո Ա. Հարությունյանը և Գ. Բերեջիկլյանը մտքեր են փոխանակել Հայրենիք-Սփյուռք կապերի վերաբերյալ: Նոր Հարավային Ուելսի նահանգի հայազգի վարչապետն Արցախի պետնախարարից հետաքրքրվել է նաև նրա այցի ընթացքից: Ա. Հարությունյանը Գ. Բերեջիկլյանին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ուշադրության համար՝ նշելով, որ շնորհիվ ավստրալահայ կառույցների գործադրած ջանքերի՝ բոլոր հանդիպումներն անցկացվում են բարձր մակարդակով:

Պետնախարարը մասնակցել է նաև ՀԱԸ 100-ամյակին նվիրված ճաշկերույթին, որի ժամանակ հանդես է եկել ելույթով:

Ա. Հարությունյանն այցելել է նաև Սիդնեյի Սուրբ Հարություն հայկական եկեղեցի, որտեղ նրան ընդունել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը:

Հոգևոր առաջնորդը ողջունել է պետական նախարարի այցն Ավստրալիա և նշել, որ Սփյուռքը մշտապես գտնվում է Արցախի կողքին: Իր հերթին Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով հայ եկեղեցու կարևոր դերը հայապահպանության, ինչպես նաև հոգևոր ու հայեցի ճիշտ դաստիարակության գործում: Զրուցակիցներն անդրադարձել են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, ապա պետական նախարարը մասնակցել է սուրբ պատարագին:

Մարտի 19-ին Ա. Հարությունյանն այցելել է Սիդնեյի Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Ալեքսանդր» ամենօրյա վարժարան և Համազգայինի «Արշակ և Սոֆի Գօլստըն» ճեմարան, որտեղ հանդիպել է ուսուցչական և աշակերտական անձնակազմերի հետ, ծանոթացել կրթօջախների պայմաններին: Նա բարձր է գնահատել հայկական կրթական հաստատությունների դերը Սփյուռքում և ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում է Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:

Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica