close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունում քննարկվել են ջրամբարաշինության ծրագիրը, ՋՕԸ-երի ռեֆորմը, ոռոգման համակարգը

Քաղաքական

20 Մարտի 2018, 19:52
 Կառավարությունում քննարկվել են ջրամբարաշինության ծրագիրը, ՋՕԸ-երի ռեֆորմը, ոռոգման համակարգը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Անդրադառնալով ընթացիկ իրավիճակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ջրամբարների լցվածության և դրանց հետ կապված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Վարչապետին զեկուցվել է նաև ոռոգման այլ համակարգերի՝ մայր ջրանցքների, երկրորդային և ներտնտեսային ջրանցքների, պոմպակայանների և խորքային հորերի մաքրման ու նորոգման, պայմանագրերի կնքման, ջրաչափական դիտակետերի կարգաբերման, ջրաչափերի տեղադրման աշխատանքների ընթացքի մասին:

Ջրպետկոմի նախագահը նշել է, որ սակավաջրության ռիսկերի մեղմման նպատակով հետագա քայլերի շրջանակում նախատեսվում է գնման գործընթացում հրատապ խնդիրների լուծման համար ընթացակարգի արագացում և մեխանիկական ջրարտադրության ֆինանսավորում՝ խորքային հորերի հորատում և վերականգնում, շարժական պոմպակայանների ձեռքբերում և կիրառում, լրացուցիչ այլ աշխատանքներ:

 Կարեն Կարապետյանը նշել է, որ ոռոգման սեզոնին ջրամատակարարման հարցը պետք է պատկան պետական մարմինների մշտական ուշադրության կենտրոնում լինի:

«Ջուրը մեզ համար թիվ մեկ խնդիրն է: Եթե գյուղի բնակիչը կարողանում է իր տունը պահել, բազմաթիվ խնդիրներ լուծվում են», - ասել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով արագացնել գործընթացի կազմակերպումը, որպեսզի ջուրը ժամանակին հասնի գյուղացուն, նա չտուժի և կարողանա գյուղատնտեսական աշխատանքները պատշաճ իրականացնել:

Վարչապետը հաջորդ տարիների համար ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորման և իրականացման արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում հանձնարարել է պատասխանատուներին՝ ամփոփել ջրային ոլորտում առկա ծրագրերը, որոշել առաջնահերթությունները և ներկայացնել քննարկման: 

«Ամռանը կամ աշնանը կսահմանենք նախապատվությունները, կդնենք ջրամբարաշինության ծրագիրը, ՋՕԸ-երի ռեֆորմը, որպեսզի ամեն տարվա համար ուրվագծենք՝ ինչ ենք անելու և ինչու ենք անելու. ամռանը կքննարկենք երկարաժամկետ հեռանկարը, աշնան-ձմռանը՝ 2019 թ. ոռոգման համակարգը և այդ ցիկլով տարեցտարի առաջ կգնանք, մինչև այդ դաշտը կարգավորենք»,- նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և մարզպետների ուշադրությունը հրավիրել է նաև ջրագծերի և ջրատարների մաքրման խնդրի վրա՝ հանձնարարելով աշխատել համայնքների ղեկավարների հետ, որպեսզի աղբահանությունը ճիշտ կազմակերպվի, և ջրատարներն ընթացքում չլցվեն աղբով: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica