close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2018
+27°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2018
USD1480.30
GBP1626.02
EUR1558.49
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կյուրեղյանն առաջարկում է, որ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրից օգտվեն նաև ամուսինները, որոնց գումարային տարիքը գերազանցում է 65-ը

Հասարակություն

20 Մարտի 2018, 17:20
 Կյուրեղյանն առաջարկում է, որ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրից օգտվեն նաև ամուսինները, որոնց գումարային տարիքը գերազանցում է 65-ը

 ԱԺ հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանի կառավարության` 2010 թվականի հունվարի 29-ի որոշմամբ հաստատվել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, որի համաձայն` ծրագրի շահառու կարող են դառնալ այն երիտասարդ ընտանիքները, երբ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 65-ը:

«Բոլորս լավ գիտենք, որ մեծ տարիքում երիտասարդներն ավելի դժվար են կայացնում ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու որոշում, հատկապես` եթե ապահովված չեն բնակարանով, իսկ հիփոթեքային բնակարաններ ձեռք բերելու ֆինանսական հնարավորություններ ունեցողների տարիքը շատ դեպքերում կարող է ավելի մեծ լինել, քան այդ ծրագրով նախատեսված 65 տարեկանը»,- ասաց պատգամավորը:

Կյուրեղյանը նշեց, որ հարց է առաջանում` ինչո՞ւ չստեղծել այդ ծրագրից օգտվելու հնարավորություն, ասենք, նաև 33 և ավելի տարիք ունեցող երիտասարդների նորաստեղծ ընտանիքներին` հաշվի առնելով, որ նրանք նույնպես երեխա են ունենալու:

«Ես առաջարկությամբ դիմել եմ ՀՀ կառավարությանը, որպեսզի 2010 թվականի հունվարի 29-ի 98N որոշմամբ հաստատված` «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» նպատակային ծրագրում կատարվեն այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան այդ ծրագրի շահառու դարձնել նաև նորաստեղծ` առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին, որոնցում ամուսինների տարիքային գումարը գերազանցում է 65-ը»,- ասաց պատգամավորը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica