close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2018
+13°
+18°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2018
USD1484.35
GBP1629.32
EUR1556.13
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շաբաթ օրը նիստ կլինի, հարցերին տեղում կպատասխանենք. ԿԳ նախարարը՝ Շիրակի համալսարանի մասին

Հասարակություն

20 Մարտի 2018, 16:19
 Շաբաթ օրը նիստ կլինի, հարցերին տեղում կպատասխանենք. ԿԳ նախարարը՝ Շիրակի համալսարանի մասին

Արդեն մի քանի ամիս է` Շիրակի պետական համալսարանում լարված իրավիճակ է. ներքին պայքար է գնում ռեկտորի, դասախոսների և ուսանողների միջև: Օրերս էլ ուսանողների մի խումբ դասադուլ է սկսել, քանի որ դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի` աշխատանքից ազատվելու փաստն անհիմն է համարում: Ուսանողները պահանջագիր են ներկայացրել բուհի վարչական մաս /վերականգնել աշխատանքից ազատված դասախոսներին/ և բաց նամակ ուղարկել նաև ՀՀ նախագահին:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ շաբաթ օրը` ժամը 2-ին, բուհում նիստ է գումարվելու, որի ընթացքում էլ կանդրադառնան բոլոր հարցերին: «Այդ օրն անդրադարձ կկատարվի բոլոր խնդիրներին: Որն աշխատանքային հարաբերություն է, աշխատանքային ձևաչափով կկարգավորվի, ինչպես նաև ուսանողների բողոքը կլսենք:  Հաշվետվություն կներկայացնեն, կլինեն նաև աուդիտի և մեր ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ զեկույցներ: Տեղում կքննարկենք ու բոլոր հարցերին կպատասխանենք»,- ասաց ԿԳ Նախարարը:

Նա նշեց նաև, որ անհիմն են իր հասցեին հնչող այն մեղադրանքները, թե իբր ինքը սերտ կապեր ունի բուհի ռեկտորի հետ և իր անմիջական թողտվությամբ է ամեն ինչ իրականացվում այնտեղ:

Ես ազգայնական եմ. Թրամփ
23 Հոկտեմբերի 2018, 11:54 Ես ազգայնական եմ. Թրամփ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica