close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+2°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1485.13
GBP1617.04
EUR1553.48
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թովմասյանի հետ կոնֆլիկտն անձնական դաշտ չի տեղափոխվել. Ռուստամյան

Քաղաքական

20 Մարտի 2018, 15:17
 Թովմասյանի հետ կոնֆլիկտն անձնական դաշտ չի տեղափոխվել. Ռուստամյան

ՀՅԴ-ն կպաշտպանի Հրայր Թովմասյանի թեկնածությունը` որպես ՍԴ նախագահ. խորհրդարանում լրագրողներին հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով տարիներ առաջ իր ու Հրայր Թովմասյանի միջև տեղի ունեցած տարաձայնություններին՝ Ռուստամյանն ընդգծեց, որ այդ կոնֆլիկտն անձնական դաշտ չի տեղափոխվել։ «Տարիներ առաջ ինչ տեղի է ունեցել, տեղի չի ունեցել անձնական հարաբերությունների դաշտում։ Ոչ ոք այդպես էլ չի ուզում դա հասկանալ։ Դա կատարվել է զուտ քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ»,- հայտարարեց նա։

Ռուստամյանը կարևորեց Հրայր Թովմասյանի գործոնը Սահմանադրության փոփոխությունների հարցում, հայտարարեց, որ նա այդ փոփոխությունների ճարտարապետներից է, և որ ՍԴ նախագահի պաշտոնում նա պետք է հետամուտ լինի դրանց կյանքի կոչմանը։ «Նա այն ճարտարապետներից մեկն է, որը սահմանադրական փոփոխությունների հարցում մեծ դեր է ունեցել և, գտնվելով այդ պաշտոնում, պարտավոր է հետևել Սահմանադրության տառն ու ոգին պաշպանելուն»,- ասաց նա։

Նշենք, որ ՍԴ նախագահի ընտրությունները խորհրդարանում տեղի կունենան վաղը` ժամը 10:30-ին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica