close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+7°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես իմ ֆիզիկական կարողություններն ուսանողների վրա չեմ օգտագործում. Գևորգ Պետրոսյանը` Փաշինյանի օգնականի հետ միջադեպի մասին

Հասարակություն

20 Մարտի 2018, 12:53
 Ես իմ ֆիզիկական կարողություններն ուսանողների վրա չեմ օգտագործում. Գևորգ Պետրոսյանը` Փաշինյանի օգնականի հետ միջադեպի մասին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդում է, որ ոչ մի սկանդալ էլ չկա, թեթևակի միջադեպ է եղել, որը հարթվել գնացել է: Նման հայտարարություն արեց նա խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով անդրադառնալով իր ուսանողներից մեկի այն ահազանգին, թե Պետրոսյանը սպառնացել է կոտրել իր ծնոտը: Նշենք, որ ուսանողը ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնական Արմեն Գալջյանն է։

«Ավելորդ ինտրիգ փնտրելու կարիք չկա։ Ես իմ ֆիզիկական կարողություններն ուսանողների վրա չեմ օգտագործում, բայց եթե մարդն ավելորդ ինքնավստահություն է ունենում, փորձը ցույց է տալիս, որ այդ ավելորդ ինքնավստահության տեր մարդկանց դիմածնոտային համակարգը կյանքում առնվազն գոնե մեկ անգամ վնասվածք կրում է: Այլ հարց է, թե այդ վնասվածքն ում կողմից կլինի»,- ասաց Պետրոսյանը։

Նա պատմեց, որ ուսանողին նկատողություն է արել դասերին ուշացած գալու, չսափրված լինելու և դասախոսի հետ վիճելու համար։ Պետրոսյանի խոսքով` նման միջադեպերը չեն կարող հիմք լինել քննական շրջանում ուսանողին հետապնդելու համար։ «Նման դեպքերը ես հիմք չեմ ընդունում ուսանողների նկատմամբ իմ վերաբերմունքը քննական գնահատականի տեսքով որոշակիացնելու համար, ինձ համար կարևորն ուսանողի պատրաստվածությունն է»,- հայտարարեց նա։

Պետրոսյանը տարօրինակ համարեց ուսանողի նման հայտարարությունն այն բանից հետո, երբ, ընդունելով իր նկատողությունը, ուսանողը խնդրել է ներկա լինել իր դասախոսությանը, որը, Պետրոսյանի խոսքով, անցել է պատշաճ մթնոլորտում։

«Դրանից հետո նրա նման պահվածքն իմ համար զարմանալի է։ Ես չեմ էլ իմացել, որ նա «Ելք» խմբակցության ղեկավարի օգնականն է։ Խնդրում եմ այս հարցը ԱԺ մատույցներում չքննարկել, որովհետև սա համալսարանական միջադեպ է։ Ես նրան վերաբերվում եմ որպես ուսանողի։ Խնդրում եմ չկարևորել այն հարցը, որ ես պատգամավոր եմ, նա` ինչ-որ մեկի oգնականը։ Եթե ես դա իմանայի, գուցե նրա ղեկավարի միջոցով փորձեի հորդորներս տեղ հասցնել»,- հավելեց Պետրոսյանը։

Նշենք, որ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Արմեն Գալջյանը, ով նաև ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնականն է, հայտարարել է, թե իր դասախոս Գևորգ Պետրոսյանը դեկանի ներկայությամբ իրեն սպառնացել է՝ ասելով. «Կտամ` չանեդ կծռեմ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica