close
Եղանակը Երևանում
22 Հուլիսի 2018
+27°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԴ մյուս անդամները ևս արժանի էին, բայց այսօր այդ պատիվն ինձ է տրված. Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ կնշանակվի ԱԺ հերթական նիստում

Քաղաքական

20 Մարտի 2018, 11:10
 ՍԴ մյուս անդամները ևս արժանի էին, բայց այսօր այդ պատիվն ինձ է տրված. Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ կնշանակվի ԱԺ հերթական նիստում

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քննարկման ներկայացրեց Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման հարցը: «Մարտի 12-ին հանդես եմ եկել հայտարարությամբ. ՍԴ-ի կազմից նախագահի թափուր պաշտոնում նշանակվելու համար առաջարկել եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը»,- ասաց նա:

Թովմասյանն էլ շնորհակալություն հայտնեց Բաբլոյանին` ՍԴ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար և նշեց, որ ՍԴ-ի անդամ ընտրվելու ժամանակ արդեն հայտնել է, որ դա պատիվ և պատասխանատվություն է, իսկ ՍԴ նախագահի պարագայում թե' պատիվն է ավելի բարձր և թե' պատասխանատվությունը:

«ՍԴ մյուս անդամները ևս արժանի էին այսօր այստեղ կանգնած լինելու և ներկայանալու` որպես ՍԴ նախագահ, բայց այսօր այդ պատիվն ինձ է տրված: Սահմանադրական հանձնաժողովից յուրաքանչյուրը, որ մշակեցին 2015 թվականի փոփոխությունները, թե' Գագիկ Հարությունյանը, թե' Գեորգի Կուտոյանը, թե' Վարդան Պողոսյանը, թե' Դավիթ Հարությունյանը, թե' Գևորգ Կոստանյանը, թե' Գևորգ Դանիելյանը, թե' Գրիգոր Մնացականյանը, թե' Գագիկ Ղազինյանը, ինչ էլ որ այսօր աշխատեն, միևնույն է` լինելու են փոփոխված Սահամանադրության պաշտպանները ու այն լիարժեք կյանքի կոչելու առաջամարտիկները»,- ասաց նա:

Թովմասյանի խոսքով` ՍԴ նախագահի կամ դատավորի աշխատանքն այս հարցում ամենաուղղակի հնարավորությունն է տալիս:

«Փաստորեն, ստացվեց այնպես, որ այդ բախտն ինձ է վիճակվել, որտեղ ամենուղղակի հնարավորությունն է տրված իրականացնելու այդ առաքելությունը: Համոզված եմ, որ մասնագիտական հանձնաժողովի անդամներից ով էլ լիներ իմ տեղն, այստեղ կանգնած, նույն զգացմունքներն էր ունենալու և նույնքան արդյունավետ աշխատելու մղում էր ունենալու: ՍԴ նախագահի պաշտոնը չի ենթադրում քաղաքական անելիքներ, ծրագրեր: ՍԴ նախագահի լիազորությունը, արդարադատությունն իրականացնելուց զատ, ունի մեկ գլխավոր առաքելություն` ՍԴ-ի բնականոն գործունեության ապահովումն է»,- ասաց նա:

Օդի ջերմաստիճանը կնվազի
21 Հուլիսի 2018, 18:00 Օդի ջերմաստիճանը կնվազի
7 օր` առաջնագծում
21 Հուլիսի 2018, 13:55 7 օր` առաջնագծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica