close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2018
+15°
+17°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գուգարքի անտառտնտեսության տարածքում բռնկված հրդեհն ինքնամարվել է

Հասարակություն

20 Մարտի 2018, 10:25
 Գուգարքի անտառտնտեսության տարածքում բռնկված հրդեհն ինքնամարվել է

Մարտի 19-ին, ժամը 13:56-ին տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության տարածքում այրվում է խոտածածկ տարածք. հրդեհը (մոտ 5 հա) տարածվում է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:27-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

Տեղեկություն է ստացվել, որ հրդեհը տարածվում է դեպի ձյունապատ լանջ, հրդեհը վերահսկվում է անտառտնտեսության աշխատակիցների կողմից և անտառին այլևս վտանգ չի սպառնում. հրշեջ-փրկարարների կարիքն այլևս չկա:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 35, ոստիկանության 6 աշխատակից և փրկարար ծառայության 10 հրշեջ-փրկարար:

***

Ս. թ. մարտի 20-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի մասնաճյուղի փոխտնօրենից տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:20-ին հրդեհն ինքնամարվել է:

Հայտնաբերվել է ական
23 Ապրիլի 2018, 12:50 Հայտնաբերվել է ական

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica