close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+0°
+3°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պայթյունից մահացել է «Մանուշակ» մանկապարտեզում երեխային պատանդ վերցրած տղամարդու հայրը. «Ժողովուրդ»

Հասարակություն

20 Մարտի 2018, 09:52
 Պայթյունից մահացել է «Մանուշակ» մանկապարտեզում երեխային պատանդ վերցրած տղամարդու հայրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս առեղծվածային պայմաններում մահացել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի հայրը՝ Վարազդատ Հովիկյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում Վարազդատ Հովիկյանը մահացել է: Դժբախտ պատահար է եղել, թե սա հաշվեհարդար էր նրա որդու կատարած արաքի գործով, դժվար է ասել. տեղի ունեցածը մարդկանց համար մնում է առեղծված եւ ամենատարբեր ենթադրությունների տեղիք է տալիս:

Ի դեպ, այս օրերին կալանքի տակ գտնվող Ա. Հովիկյանին իրավապահներն անգամ թույլ չէին տվել ներկա գտնվել հոր հուղարկավորությանը` հավանաբար խուսափելով տհաճ անակնկալներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica