close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+25°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շատ կարևոր է, որ Սերժ Սարգսյանը իր ողջ կուտակած փորձն ու իմաստությունը պատրաստ է փոխանցել նոր սերնդին. Շարմազանով

Քաղաքական

19 Մարտի 2018, 22:31
 Շատ կարևոր է, որ Սերժ Սարգսյանը իր ողջ կուտակած փորձն ու իմաստությունը պատրաստ է փոխանցել նոր սերնդին. Շարմազանով

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` իր քաղաքական փորձն ու գիտելիքները նոր սերնդին փոխանցելու պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահը  մեկնաբանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որում նախագահը նշել էր՝ եթե ի վերջո որոշեն, որ վարչապետի պաշտոնում առաջադրվելու է իր թեկնածությունը, ապա ավելի շատ ժամանակ է հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին:

«Քաղաքականության մեջ սերնդափոխությունը, սերունդների համերաշխությունը, փորձի փոխանցումը ավագ սերնդից երիտասարդ սերնդին շատ կարևոր է, որովհետև աշխարհի ժողովրդավարական պետություններում պետական համակարգերը միշտ կայացել են ավագ սերնդի և կրտսեր սերնդի փորձի փոխանակման  միջոցով»,- նշեց Շարմազանովը:

Նրա խոսքով` որևէ մեկը մեկ օրում պատրաստի պետական առաջնորդ չի դառնում: «Ո′չ Վլադիմիր Պուտինն է մեկ օրում պետական առաջնորդ դարձել, ո′չ Ֆրանկլին Ռուզվելտը, ո′չ էլ Բարաք Օբաման: Այստեղ շատ կարևոր է տարբեր սերունդների փորձի փոխանակումը` պետական գաղափարախոսության, պետական մտածողության, պետական գործչի անելիքների, պետության առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ: Շատ կարևոր է, որ Սերժ Սարգսյանը իր ողջ քաղաքական կապիտալը, կուտակած փորձն ու իմաստությունը պատրաստ է փոխանցել նոր սերնդին»,-եզրափակեց  Էդուարդ Շարմազանովը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica