close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2018
+20°
+22°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2018
USD1480.99
GBP1682.62
EUR1594.84
RUB17.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ելք» դաշինքի կուսակցությունները կարող են առանձին որոշումներ կայացնել. «Ելք»-ի քննարկումների արդյունքը

Քաղաքական

19 Մարտի 2018, 17:50
 «Ելք» դաշինքի կուսակցությունները կարող են առանձին որոշումներ կայացնել. «Ելք»-ի քննարկումների արդյունքը

ԱԺ «Ելք» խմբակցությունում այսօր տեղի է ունեցել քննարկում: Նշենք, որ դաշինքում տարաձայնություններ կան, մասնավորապես` փողոցային պայքարի հետ կապված: Շուրջ երեք ժամ տևած քննարկումից հետո խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց լրագրողներին քննարկումների մասին:

Նա նախ նշեց, որ դաշինքում ճանապարհային քարտեզի մասին որոշում չկա, ասաց, որ դաշինքի յուրաքանչյուր կուսակցություն կարող է կայացնել իր անելիքների վերաբերյալ որոշում, ունենալ որոշումներ և պատկերացումներ, որոնք հարյուր տոկոսով չեն համընկնում գործընկերների որոշման հետ, ու նրանք կարող են իրագործել այդ որոշումները:

«Ելք» խմբակցությունը և դաշինքը բնականորեն կշարունակեն գործել խորհրդարանական հարթակում, և բնականաբար, մենք մեր քննարկումները կշարունակենք: Հիմա ի՞նչ է փոխվել: Ես ասել էի, որ քանի կա դաշինք, կուսակցություններն առանձին-առանձին որոշումներ չեն կայացնի, հիմա արդեն կուսակցություններն առանձին որոշում կկայացնեն, ինչը չի նշանակում, որ դաշինքով քննարկումները չեն շարունակվի»,- ասաց Փաշինյանը:

Հարցին` եթե դաշինքի անդամ կուսակցություններն ազատ են որոշում կայացնելու հարցում, հիմա ի՞նչ են շարունակում քննարկել, նա պատասխանեց, որ կարող են նոր առաջարկներ լինել: «ՔՊ-ում գործելու մի քանի տարբերակներ կան, որը պետք է քննարկվեն, և այնպես չէ, որ մեր գործընկերները գործողությունների իրենց ծրագրերը չեն ներկայացրել, իրենք էլ գործողությունների վերաբերյալ իրենց պատկերացումն ունեն»,- նշեց պատգմավորը:

Փաշինյանը հերքեց այն պնդումը, թե առանցքային անհամաձայնությունը փողոց դուրս գալու մեջ է: «Ոչ, այսօրվա քննարկումների բոլոր սցենարներում փողոց դուրս գալու տարբերակը չկար, ուղղակի տարբերությունները վերաբերում էին դրա կոնֆիգուրացիաներին: Այդ հարցի շուրջ բոլոր կուսակցությունները համակարծիք են և եղած բոլոր ճանապարհային քարտեզներում այդպիսի հանգրվան կա»,- եզրափակեց նա:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica