close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+25°
+25°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.37
GBP1636.68
EUR1563.47
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քուրդ զինյալները հարձակվել են թուրքական ռազմաբազայի վրա

Տարածաշրջան

19 Մարտի 2018, 16:48
 Քուրդ զինյալները հարձակվել են թուրքական ռազմաբազայի վրա

Մարտի 18-ին առավոտյան Թուրքիայի հարավարևելյան սահմանամերձ Շըրնաք նահանգի Սիլոփ շրջանում Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալները հարձակվել են տեղի Հիսափքափը կոչվող ռազմաբազայի վրա։ 

Ըստ Ermenihaber-ի՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 5 թուրք զինվոր։ Քուրդ զինյալներին հայտնաբերելու  և վնասազերծելու համար Թուրքիայի ուժայինները օպերացիա են սկսել։ Քուրդ գրոհայինները զինված են եղել երկարափող զենքերով և նռնականետերով։

Տեղեկացնենք, որ այն բանից հետո, երբ  Թուրքիայի զինված ուժերը ներխուժեցին քրդերի վերահսկողության տակ գտնված Աֆրին շրջանի համանուն քաղաք, PKK-ն հայտարարել է, որ այսուհետև իրենք դիմելու են ավելի ակտիվ գործողությունների:

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Դրա դեմ գործողություններն իրականացվում են ինչպես Թուրքիայում ներսում, այնպես էլ Իրաքի Քանդիլ շրջանում, որտեղ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան։ Թուրքական կողմը Սիրիայի քրդական ուժերին նույնացնում է PKK-ի հետ։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica